News

Մեզ շրջապատող նյութերը

Educational 2014-12-24

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեզ շրջապատող նյութերը» խորհագրով միջոցառում: 8-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին շնորհանդեսներ կենցաղում ամեն օր մեզ հանդիպող մի քանի նյութերի՝ սոդայի, քացախի, էթիլ սպիրտի, կերակրի աղի և շաքարի մասին:
Շնորհանդեսներում աշակերտները ներկայացրին այդ նյութերի բանաձևերը, բնության մեջ գտնվելը և տարածումը, ստացման եղանակները, կիրառությունը արդյունաբերության մեջ, կենցաղում և ազդեցությունը օրգանիզմի վրա:
 
Յուրաքանչյուր շնորհանդեսի վերջում առաջարկվում էին հարցեր թեմայի վերաբերյալ, որոնց հանդիսատեսը ոգևորությամբ պատասխանում էր: Շնորհանդեսներն ուղեկցվում էին փորձերի ցուցադրումներով:
 
Միջոցարումը հետաքրքրեց բոլորին: Ներկաներն ստացան նոր և հետաքրքիր տեղեկություններ նյութերի մասին:
 
Քիմիայի ուսուցչուհի Ե. Սամարյանը միջոցառման ժամանակ զարգացրեց աշակերտների դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ կատարելու կարողությունները:
 
Աշակերտները գիտակցեցին և կարևորեցին նյութերի դերը առօրյա կյանքում և գիտատեխնիկական առաջընթացում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.