News

Իմ կարոտի Արարատը

Educational 2014-12-24

Շիրակի մարզի Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի 7«ա» դասարանում «Իմ կարոտի Արարատը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ էր: Այն նվիրված էր Հովհաննես Շիրազի 100 ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մուրադյանը: Ցերեկույթն սկսվեց Շիրազի մուտքով:
Միջոցառման ընթացքում հնչեցին Շիրազի խոսքերով գրված երգեր՝ «Գյումրի-Լենինական», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»:
 
Աշակերտներն իրենց ասմունքով ներկայացրին Շիրազի կարոտն առ Արարատ: Ներկայացվեցին բանաստեղծություններ, որոնցում կար հոգի ու սիրտ, մեծ կարոտ: 
 
Միջոցառումն ընդմիջվում էր աղջիկների հեզաճկուն պարերով: Ցերեկույթի ավարտին  աշակերտներն ստացան Արարատի պատկերը, որը խորհրդանշում էր հավերժություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.