News

Տոնածառի «էվոլյուցիան»

Featured 2014-12-24

Աշխարհի շատ երկրներում տոնածառը Ամանորի և Սբ. Ծննդյան տոնի խորհրդանիշն ու զարդն է համարվում: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը (16-րդ դար): Այդ ժամանակաշրջանում ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով ու մոմերով:
Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվում է նաև Եվրոպայի տարբեր երկրներում: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվել են Ֆինլանդիայում 1906 թվականին:
 
Այնուհետև սկսել են արտադրվել ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և մյուս ծանր զարդարանքներին:
 
Ժամանակի ընթացքում տոնածառը և դրա զարդարանքները, իհարկե, փոխվել են՝ դառնալով առավել գեղեցիկ և շքեղ:
 
Բրիտանական “dailymail.co.uk” պարբերականը, անդրադառնալով տոնածառային «էվոլյուցիային», ներկայացրել է վերջին 110 տարվա ընթացքում մշտադալար եղևնու կրած ձևափոխությունները: 
 
Աղբյուրը՝ www.dailymail.co.uk

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.