News

Գրական-երաժշտական ցերեկույթ

Educational 2014-12-23

Համո Սահյանի 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 6-րդ դասարանի աշակերտները պատրաստվել էին ոգևորությամբ և մեծ պարտավորությամբ: Այն սկսվել էր դիտողական էքսկուրսիայով (Բուսաբանական այգի, պատկերասրահ), ապա աշնանը նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթով, որն ամփոփվեց գրական-երաժշտական ցերեկույթով:

Բեմը հիշեցնում էր  աշնանային գունագեղ անտառ, որտեղ  իր ուրույն տեղն ուներ  աշակերտների ձեռքով պատրաստված աշնանային ծիրանենին, որը նրանք  Հ. Սահյանի բառերով  էլ  կոչել էին  «Դեղին պատարագ»:

Բանաստեղծի  «Անտառում» բանաստեղծության  բեմականացմանը հաջորդեց  անտառի ոգին խորհրդանշող Էլենի պարը, որն ավարտվեց կախարդական  ալվան ծաղկի մոտ: Հնչեց  Սոֆիի «Սեզամ բացվի'ր» մոգական ձայնը և հոգեթով հնչյունների ներքո բացվեց  ծաղիկը`  երևան հանելով  բանաստեղծի դիմանկարը`  զարդարված  անթառամ ծաղիկներով:
 
Բանաստեղծի ստեղծագործությունների մեկնաբանությունները շաղախված էին  նրա խոսքերով գրված երաժշտական անզուգական կատարումներով, արտահայտիչ ասմունքով, հեզաճկուն աղջիկների պարով, որոնցից  յուրաքանչյուրը աշնանային մի ծաղիկ էր խորհրդանշում:
 
Երեխաների աշխատանքն ըստ արժանվույն գնահատեց դպրոցի տնօրեն Ե. Մեսրոպյանը՝ լավագույն շարադրության և լավագույն բեմական խոսքի համար նրանց պարգևատրելով  գեղարվեստական գրքերով, հուշանվերներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.