News

Աշուն էր, տերևաթափ…

Educational 2014-12-23

Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում: Այն պատրաստել էին 11-րդ դասարանի աշակերտները դասղեկ Աստղիկ Կարապետյանի օգնությամբ: Նրանք ունեցել են բազում հետաքրքիր, բազմաբովանդակ, դաստիարակչական նշանակություն ունեցող միջոցառումներ: Եվ սա էլ բացառություն չէր…

Միջոցառմանը ներկա էին Ակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Գևորգյանը, ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներ, աշակերտներև համայնքի անդամներ:

 
Միջոցառումը ողողված էր Վահան Տերյանի և Համո Սահյանի աշնանային գեղեցիկ բանաստեղծություններով, որոնք ուղեկցվում էին երաժշտությամբ: Աշակերտներն իրենց ելույթներով հաճույք պատճառեցին հանդիսատեսին: Հատկապես  աչքի ընկան ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակիցներ Նելլի Զաքարյանը և Ալվինա Չատիկյանը: 
 
Նրանք փայլեցին ոչ միայն ասմունքով, այլև գեղեցիկ և նուրբ «Մախմուր աղջիկ» ժողովրդական պարով և ջութակի նուրբ ու քնքուշ երաժշտությամբ: Միջոցառման ավարտին իր գովեստի և շնորհակալական խոսքը հայտնեց աշակերտներին և դասղեկին տնօրեն Գ. Գևորգյանը:
 
Խոսքը տրվեց նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աիդա Սարգսյանին, ում գեղեցիկ ասմունքով էլ եզրափակվեց միջոցառումը: Նուրբ երաժշտությամբ ասես քամին սրբում էր աշնան տերևաթափը, և ճերմակ փաթիլները ծածկում էին շուջը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.