News

«Ածխաթթու գազի դատավարությունը»

Educational 2014-12-23

Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIII դասարանի աշակերտները քիմիայի ուսուցչուհի Հերմինե Գրիգորյանի օգնությամբ կազմակերպեցին «Ածխաթթու գազի դատավարությունը»: Նիստի մասնակիցներն էին՝ դատավոր` Արուսյակ, ատենակալներ` Սառա և Սերգեյ, դատապաշտպաններ` Կատյա, Գոհար, Գուրգեն, Սուրեն, վկաներ` Ալեն, Արմեն, Մրազ, Արևիկ, Նարինե և այլք: Գլխավոր դերում էր մեղադրյալ Ածխաթթու գազը` Դավիթը:

Ածխաթթու գազը մեղադրվում էր՝

 1) օդի աղտոտման,
 2) ջերմոցային էֆեկտի առաջացման,
 3) մի շարք վնասակար նյութերի  առաջացման համար:
 
Վկաները փաստերի և փորձերի միջոցով փորձեցին ապացուցել Ածխաթթու գազի վնասակար դերը: Դատապաշտպաններն իրենց փաստարկների միջոցով փորձեցին նկարագրել Ածխաթթու գազի դրական գործունեությունը: Մեղադրյալը ցուցապաստառների օգնությամբ փորձեց ներկայացնել իր և դրական, և բացասական կողմերը:
 
Նիստի վերջում հանդես եկող դատապաշտպանը` Կատյան, ներկայացավ գիտական փաստերով հագեցած ելույթով, որում Ածխաթթու գազի փոխարեն մեղադրում էր մարդուն, քանի որ, մարդն է վերահսկում ածխաթթու գազի գործունեությունը:
 
Նիստը եզրափակվեց դատավորի վճռով, որի համաձայն՝ սահմանափակվեց Ածխաթթու գազի գործունեությունը, Ածխաթթու գազի փոխարեն դատապարտվեց մարդը, իսկ Ածխաթթու գազը ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Բաց դասի վերջում ատենանակալ Սերգեյը բանաստեղծությամբ գովերգեց ածխաթթու գազի դրական գործունեությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.