News

Խաղալով ուսուցանենք մաթեմատիկան. բաց դաս Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-23

Զարմանալի է, բայց փաստ՝ սեպտեմբերի 1-ին երեխաները վախվորած, թաց աչքերով, մայրիկների ձեռքը չթողնելով, դասարան մտան: Արդեն անցել է 3 ամիս, զգալիորեն երևում է արդյունքը, 1-ին դասարանում բաց դաս էր մաթեմատիկա առարկայից: Յուրաքանչյուր թիվն անցնելու ժամանակ սովորել էին թվի վերաբերյալ քառատողը, գիտեին հանելուկներ թվերի մասին, կարողանում էին գեղեցիկ գրել ինչպես գրատետրերում, այնպես էլ գրատախտակի վրա:
Դասը մի յուրօրինակ խաղ էր՝ հագեցած բազմաբնույթ տարրերով, որտեղ խաղն ու դասը համակցված էին՝ ապահովելով ինչպես ուսումնական, այնպես էլ դաստիարակչական և ուսուցողական կողմերը:
 
Երգեցին, արտասանեցին, լուծեցին կատակ և լուրջ խնդիրներ, սակայն բոլորի հիմքում նյութի ուսուցանումն էր: Դասի թեման էր 0 թվի գրությունը թվանշանով: Աշակերտները ծանոթացան և սովորեցին 0 թվի ստացման տարբեր հնարներին, 0 թիվը որպես գումարելի և հանելի, գործողության արդյունքի վրա չազդելու դեպքերին:
 
Բայց այս ամենը կատարվեցին խաղ-խնդիրների, վարժությունների միջոցով, ինչը շատ հաջողված էր և ուսանելի: Դասի վերջում ուսուցչուհին կարդաց 0-ի հեքիաթը, որը, միանալով 1-ին ձախից և աջից, ինչպես է թուլացնում կամ հզորացնում 1-ին:
 
Տպավորիչ էին միատեսակ համազգեստները, աշակերտների պահվածքը դասին, նիստն ու կացը: Ուսուցչուհին վստահ է, որ դասարանի բոլոր աշակերտները նույն հաջողությամբ կյուրացնեն երկնիշ թվերի կազմությունն ու գործողությունների կատարման կարգը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.