News

Երևանի թիվ 167 դպրոցի սաներն այցելեցին Ազգային պատկերասրահ /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-23

«Dasaran.am»-ը ճիշտ ժամանակին թիվ 167 հիմնական դպրոցի աշակերտներին հնարավորություն ընձեռեց այցելելու Ազգային պատկերասրահ: Աշակերտները ծանոթացան մշակութային մեծարժեք գործերի, տեղեկացան դրանք ստեղծած արվեստագետների կյանքի մասին, ինտերակտիվ դասի միջոցով նրանք ծանոթացան նաև տարբեր դարաշրջաններում ստեղծված դեկորատիվ-կիրառական արվեստի մի ճյուղի` ժամացույցների պատմությանը:
Աշակերտները եղան դասի անմիջական մասնակիցներ, ճանաչեցին, սովորեցին, իմացան շատ հետաքրքիր տեղեկություններ` արվեստի այս ոլորտին առնչվող:
 
Վերջում խումբը բաժանվեց զույգերի, նրանց տրվեց առաջադրանք` որոշակի ժամանակահատվածում հավաքել խճանկարներ:
 
Դրանք տարաբնույթ ժամացույցների պատկերներ էին: Երեխաները մեծ սիրով ու խանդավառությամբ կատարեցին հանձնարարությունը:
 
Այցի մասնկիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Dasaran.am»-ին և Ազգային պատկերասրահի անձնակազմին այդ հնարավորության համար, որի շնորհիվ նրանք մեկ անգամ ևս դարձան մշակութային նմանօրինակ արժեքների ակնդիրը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.