News

Արմեն Աշոտյանն ամփոփել է անցնող տարին

Educational 2014-12-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է 2014 թվականին կրթության և գիտության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին և բացթողումներին: «2014թ.-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,- նշել է նախարարը` պայմանականորեն առանձնացնելով այս տարվա 5 խոշոր ձեռքբերումները, որոնցից առաջինը, ըստ նախարարի՝ ուսանողների սոցիալական աջակցության նոր, աննախադեպ փաթեթի ներդրումն էր, որը հետևանք էր «Բարձրագույն և հետբուհակալ կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված նոր երաշխիքների:

Երկրորդ ձեռբերումը, ըստ նախարարի՝ նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն է, որի շրջանակներում ՀՀ 10 բուհ ստացավ մոտավորապես 3.7 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն` նոր կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների ներդրման համար:

Որպես երրորդ ձեռքբերում` նախարարն առանձնացրել է կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը, որը նույնպես երկարաժամկետ գործողությունների ծրագիր է՝ հիմնված միջազգային և ազգային կրթական համակարգերի լավագույն ավանդույթների և նոր մեխանիզմների ներդրման վրա: «Չորրորդ ձեռքբերումը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրության ընդունումն է, որով հայտ ենք ներկայացրել՝ անցնելու տոտալ ներառականության սկզբունքին:
 
Հինգերորդ ձեռբերումը, ըստ Արմեն Աշոտյանի՝ աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքներն են, երբ Հայաստանի աշակերտական թիմերը նվաճել են 19 օլիմպիական մեդալ միջազգային առարկայական օլիմպիադաներից: «Ցուցանիշ, որին մենք երբեք չէինք հավակնում այս տարիների ընթացքում, և որը վկայությունն է կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների արդյունավետության և մեր երեխաների ու կրթական համակարգի մրցունակության»,- նշել է Արմեն Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.