News

«Էթանոլի դատավարությունը»

Educational 2014-12-17

ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում հաճախակի են կազմակերպվում առարկայական յուրօրինակ միջոցառումներ: Այս անգամ միջոցառման հեղինակը քիմիայի ուսուցչուհի Նարինե Սուքիասյանն էր:

Միջոցառումը մի հետաքրքիր դատական ներկայացում էր, որի  ընթացքում  մեղադրյալը էթանոլ քիմիական նյութն էր:

Նա մեղադրվում էր իր վնասակար ազդեցությունների համար, որի հաստատման դեպքում պատժամիջոցները պիտի հասնեին առավելագույնի: Դատավարության երկրորդ փուլում ձայնը տրվեց պաշտպանող կողմին: 

Դատապաշտպանի և վկաների բերած փաստարկներն այնքան համոզիչ էին և հիմնավորված, որ ապացուցվեց էթանոլի չափավոր կիրառման օգտակարությունը և անհրաժեշտությունը: Դատարանը վճռեց արդարացնել մեղադրյալին և  ազատ  արձակել նրան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.