News

Բաց դաս Մերձավանի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-17

Հետաքրքիր ու բազմաբովանդակ էր Մերձավանի միջնակարգ դպրոցի 7 «բ» դասարանում անցկացված բաց դասը՝ նվիրված գոյական, ածական, թվական խոսքի մասերին:
Խմբային ուսումնական եղանակով պատրաստված աշխատանքները ներկայացվեցին «Զբոսանք պատկերասրահով» մեթոդով, որին հաջորդեց բեմականացումը, անձնավորված գոյականը, ածականը և թվականն իրենց «զավակներով»՝ քերականական հատկանիշներով, ներկայացան, բանավիճեցին, որոշեցին իրենց տեղն ու դերը խոսքում:
 
«Ճիշտ, թե սխալ» բաժինն իրականացավ «Հարց ու պատասխանի» մեթոդով: Դասի վերջում հայտնվեց անձնավորված «Դերանունը»՝ բացահայտելով իր կարևոր դերը խոսքում, հստակ օրինակներով ցույց տալով, որ ինքը կարող է գործածվել վերոհիշյալ խոսքի մասերի փոխարեն՝ առանց դրանք անվանելու:
 
Դասը վարեց առարկայական մասնախմբի ղեկավարը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զինա Ջիվանյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.