News

Ավետարանական առակները հայ դպրոցում

Educational 2014-12-17

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հայտարարել էր «Ավետարանական առակները հայ դպրոցում» խորագրով մրցույթ-միջոցառում:
Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվեցին միջոցառումներ: Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում նույնպես կազմակերպվել էր միջոցառում, որը նախաձեռնել էր Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդող Բելլա Սարգսյանը:
 
Միջոցառմանը մասնակցում էին Վարդենիս քաղաքի քահանա Տեր-Տարոնը, դպրոցի տնօրեն Ո. Ոսկանյանը և ողջ ուսուցչական անձնակազմը: Տարածքային փուլում հաղթող ճանաչվեց Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված միջոցառումը և ներկայացվեց մարզային փուլում:
 
Սույն ծրագրի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտներին հաղորդակից  դարձնել Աստվածաշնչի ճշմարտություններին: Միջոցառումն անցավ անկաշկանդ մթնոլորտում, աշակերտների ասմունքն անթերի էր և տպավորիչ: Միջոցառումը  եզրափակեց Տեր-Տարոն քահանան, ով ամբողջացրեց միջոցառման դաստիարակչական նշանակությունը և խորհուրդը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.