News

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» մաթեմատիկական մրցույթ

Educational 2014-12-17

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» մաթեմատիկական մրցույթը V, VI, VII դասարանների աշակերտների միջև: Նախապես անցկացված նախընտրական փուլի միջոցով որոշվել էր մասնակից աշակերտների թիվը:
Մրցույթի ժամանակ տրվեցին մի քանի հարցեր, որոնց միջոցով ընտրեցին, թե ով է մասնակցելու խաղին: Եզրափակիչ փուլում մնաց 4 աշակերտ, որոնցից յուրաքանչյուրին տրվեց 10 հարց:  
 
Հաղթող ճանաչվեցին առավելագույն քանակով պատասխան տված աշակերտները: Հաղթողները պարգևատրվեցին հետաքրքրաշարժ գրքերով:  
 
Մրցույթի նպատակն էր զարգացնել աշակերտների մոտ մաթեմատիկական տրամաբանություն, ճիշտ կողմնորոշվելու կարողություն, ինքնուրույն մտածելու և մաթեմատիկական լեզվով արտահայտվելու հմտություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.