News

«Ապրի´ր առողջ»

Educational 2014-12-17

Գեղարքունիքի մարզի Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվեց «Ապրիր առողջ» թեմայով դաս-միջոցառում: Բակում հավաքվել էին II «բ» դասարանի աշակերտները, որոնք անհանգստանում էին բակի «պահապանի» առողջության համար, որը շատակերությունից գիրացել էր և չէր կարողանում բնից դուրս գալ:

Աշակերտները քննադատեցին վնասակար սովորությունները և առաջարկեցին առողջ ապրելակերպի, առողջ սննդի, սննդի բազմազանության, վիտամինների դերի և նշանակության, անձնական հիգիենայի, ուտելու կուլտուրայի, ֆիզիկական ակտիվ կյանք վարելու մասին տեղեկություններ:

Առողջ սնունդն ամուր առաղջության գրավականն է: Տեսական նյութն ուղեկցվեց գործնականով:

Վերջում աշակերտները բակի ծառը զարդարեցին իրենց ձեռքով պատրաստած խաղալիքներով, որոնց մեջ դրել էին փոքրիկ նամակներ, հուսալով, որ այդ երազանքները իրականություն կդառնան:
 
Միջոցառումը աչքի ընկավ ուսումնական, դաստիարակչական, գեղագիտական հարուստ բովանդակությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.