News

Միջոցառում՝ նվիրված Թումանյանի ծննդյան 145 ամյակին

Educational 2014-12-17

2014 թ-ին լրացավ ամենայն հայոց բանաստեղծ Հովh. Թումանյանի ծննդյան 145 ամյակը, և տարին հայտարարվեց թումանյանական: Տարվա ընթացքում նախատեսված անցկացվելիք միջացառումներից անմասն չմնաց Ծիլքարի Խ. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցը, և տարին ավարտեց ամփոփիչ միջոցառմամբ:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիները կազմակերպել էին գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված հեղինակի հոբելյանին: Իզուր չէ ասված. «Ամեն հասակ Թումանյան ունի», այդ իսկ պատճառով միջոցառումը համախմբել էր դպրոցի 5-12-րդ դասարանցիներին:

Միջոցառումն սկսվեց հեղինակի նկարների դիտումով և քառյակների ասմունքով: Աշակերտները ներկայացրեցին դրվագներ հեղինակի կյանքից, ստեղծագործություններից: Հնչեցին երգեր Թումանյանի խոսքերով: Աշակերտները ելույթները համեմեցին հեզաճկուն պարով, բեմադրեցին դրվագներ «Անուշ» պոեմից և հեքիաթներից:
 
Միջոցառման վերջում հնչեցին նշանավոր մարդկանց գնահատանքի խոսքերը Թումանյանի մասին: Իշխող էր թումանյանկան մթնոլորտը և՛ ասմունքով, և՛երգերով, և ՛բեմի ձևավորմամբ: Միջոցառումը բարձր գնահատեցին թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցիչները, թե՛ հանդիսատեսը: Խանդավառված և ոգևորված էին նաև միջոցառմանը մասնակից աշակերտները: Բոլորը հիացմունքով հեռացան դահլիճից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.