News

ԿԳՆ-ն զբաղվում է TOEFL-ի հետաձգված քննությունների հարցով

Educational 2013-04-02

Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը: Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:

ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհագստացրել է շուրջ 200 երիտասարդների:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների և դիմորդների շահերը պաշտպանելու և խնդրին լուծում տալու ուղղությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.