News

Նկարչության մրցույթ Մաստարայի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-16

Վերջերս Մաստարայի միջնակարգ դպրոցում մրցույթ էր հայտարարված: Տարրական և միջին դասարանների աշակերտները պետք է նկարեին իրենց կարդացած հեքիաթների սիրված հերոսներին:

Դպրոցում եռուզեռ էր, իրարանցում: Աշակերտներին աջակցում և ուղղություն էին տալիս տեխնոլոգիայի, նկարչության ուսուցիչները, դասվարներն ու կազմակերպիչը: Արդյունքում ստեղծվեց հեքիաթների մի զարմանահրաշ անկյուն: 

Այնքա~ն էին ոգևորվել աշակերտները, որ հերոսների համար մի մեծ տնակ էին պատրաստել, այն ցանկապատել, իսկ տնակի շուրջը լողավազանն էր, ծաղկանոցը, որոնց համադրմամբ մի հետաքրքիր անկյուն էր ստեղծվել:
 
Լավագույն աշակերտները խրախուսվեցին, իսկ հետաքրքրաշարժ անկյունը դարձել է երեխաների սիրելի վայրը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.