News

Երևանի թիվ 4 դպրոցի սանը դարձավ իր դասարանի հերոսը

Educational 2014-12-16

«Dasaran.am»-ի նախաձեռնած «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից մեկն էլ Երևանի թիվ 4 դպրոցի սան Անահիտ Սիմոնյանն էր: Այդ դպրոցի 8-ի «բ» դասարանի աշակերտուհի Անահիտը առողջությունը համարում է մարդու գերագույն գանձը, իսկ առողջ լինելու նախապայմանը՝ սպորտով զբաղվելը:
Մարդիկ անխնա օգտագործում են իրենց մարմնի ռեսուրսները՝ չհասկանալով, որ դրանք անսպառ չեն: Օրգանիզմին օդ ու ջրի նման լիցքաթափվել  է հարկավոր՝ կոփվել, մարզել մկանները, հաճախել մարզական կենտրոններ, քանի որ, ինչպես նշում է շարադրության հեղինակը՝ «…Հայրենիքը առողջ և կոփված զինվորի և առողջ սերունդ տվող ապագա մայրերի կարիքն ունի»:
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Անահիտ Սիմոնյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Անահիտը պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը:
 
Իր այս նախաձեռնությամբ «Dasaran.am»-ը ոչ միայն արժևորում է ֆիզիկական ակտիվության և ստեղծագործական տաղանդի համատեղումը, հարթակ տրամադրում ներքին ձիրքի դրսևորման համար, այլև ազդակ հանդիսանում առողջ մրցակցության առաջացման համար, որն էլ, իհարկե, կբերի ցանակալի արդյունքի թե´ կրթության, թե´ սպորտի ոլորտներում: 
 
Ըստ արժանվույն գնահատելով և պարգևատրելով այս մրցությում հաղթող ճանաչված աշակերտներին՝ «Dasaran.am»-ը խրախուսում ու հորդորում է մյուս աշակերտներին հետևելու նրանց օրինակին՝ մարզելով միտքը և մարմինը, լինելով հոգեպես աշխույժ և ֆիզիկապես ակտիվ, քանզի այսօրինակ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.