News

Անցկացված հետազոտության ուշագրավ արդյունքները

Featured 2014-12-16

Ուշագրավ հետևություններ են արել գիտնականներն իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքում` բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մոտ, ովքեր հիշողության հետ կապված խնդիրներ ունեն, կաթված ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քան այն մարդկան մոտ, ովքեր կրթություն չունեն։

Հավանականության մակարդակի տարբերությունը հասնում է մինչեւ 39%։ Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է առաջանալ մտավոր կարողությունների նվազման հետևանքով պաշտպանության ավելի վաղ առաջացած մեխանիզմների ոչնչացմամբ:

Նրանք վերջին 20 տարիներին Ռոտերդամում հետազոտել են մոտ 9 հազար մարդու առողջ և 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց: Վերլուծելով արդյունքները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ հարցվածների մոտ, ովքեր ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ, կաթվածի հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է եղել:
 
Պարզվել է նաև, որ հավանականությունը բարձրացել է հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր ունեցել են համալսարանական կամ այլ բարձրագույն կրթություն: Էրազմի համալսարանի նևրոէպիդեմոլոգիայի պրոֆեսոր Արֆան Իքրամն ասել է, որ բարձրագույն կրթության մակարդակը մտավոր կարողությունների նվազմանը կամ տկարամտության ախտանշաններին դիմակայելու ուղեղի կարողության լավ ցուցանիշ է:
 
Այս կարողությունը, որը հայտնի է «ճանաչողական պահուստ» անունով, սովորաբար ձևավորվում է մանկության և երիտասարդության շրջանում, և պաշտպանում է ուղեղը վնասներից: «Բարձրագույն կրթություն ունեցող մարկանց ուղեղն ավելի երկար է դիմակայում տկարամտության առաջացման նշաններին:
 
Բայց եթե հիշողության կորուստներ են սկսվում, նշանակում է «ճանաչողական պահուստի» մեխանիզմը դադարել է գործել»,-ասում է պրոֆեսորը: Իրականում այս ենթախմբի մարդկանց հիշողության հետ կապված խնդիրները կարող են կաթվածի ախտորոշման կարևոր նախանշան դառնալ՝ բժշկին զգուշացնելով վերահաս սրտանոթային անախորժությունների մասին:
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.