News

Հայաստանը՝ ԵՄ կրթական ծրագրերի ակտիվ անդամ

Educational 2014-12-16

Կրթական ոլորտի բարեփոխումների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի քննարկմանն առնչվող աշխատանքային հերթական հանդիպումն է տեղի ունեցել: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշել է, որ Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: 

Տրայան Հրիսթեան, խոսելով Էրազմուս+ ծրագրի մասին, նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամիության կրթական բոլոր ծրագրերին` հույս հայտնելով, որ Էրազմուս+-ն էլ նույնքան պահանջված ու հաջողված կլինի Հայաստանի կրթական ոլորտում: 
 
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովի ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքական նշանակությունը:  
 
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բելառուսը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Կոսովոն հայտ են ներկայացրել դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ` ընդգծելով, որ վերոնշյալ երկրների անդամակցության հարցը կորոշվի Երևանում կայանալիք նախարարական համաժողովին: 
 
Նա նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Վրաստանը հայտ են ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Նախարարն անդրադարձել է նաև Էրազմուս+ ծրագրին` այն կարևորելով ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից և ընդգծել, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է: 
 
Հանդիպմանը դեսպանները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կրթական ոլորտի մարտահրավերներին, այդ թվում` նախադպրոցական, ներառական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.