News

Երևանի թիվ 69 դպրոցի սանը՝ իր դասարանի հերոսը /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-15

«Dasaran.am»-ի նախաձեռնած «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչված հաջորդ աշակերտը Երևանի թիվ 69 դպրոցի 5-ի «ա» դասարանում սովորող Գագիկ Գրիգորյանն էր:

Լողով, շախմատով և թեքվանդոյով զբաղվող Գագիկը կարծում է, որ իսկական մարզիկը միաժամանակ պետք է լինի նաև գրագետ, կարողանա ճիշտ և տեղին հաշվարկներ կատարել, որպեսզի հասնի բարձունքների: Սպորտը նրա համար առողջ ապրելակերպ է, կյանքի անբաժանելի մասը, որը տանում է դեպի բարին, լավը և կատարյալը:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Գագիկ Գրիգորյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Գագիկը պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը:
 
Ըստ արժանվույն գնահատելով և պարգևատրելով Գագիկին՝ «Dasaran.am»-ը խրախուսում ու հորդորում է մյուս աշակերտներին հետևելու նրա օրինակին՝ մարզելով միտքը և մարմինը, լինելով հոգեպես աշխույժ և ֆիզիկապես ակտիվ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.