News

Փոխհամագործակցության նոր եզրեր

Educational 2014-12-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վլադիմիր Շամախովի գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում: Վլադիմիր Շամախովը Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի /РАНХиГС/ տնօրենն է:

Ներկայացնելով երևանյան այցի նպատակը՝ Վ. Շամախովը նշել է, որ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր ուսանողների և դասախոսների փոխանակման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Սանկտ Պետերբուրգի կառավարման ակադեմիան գործում է ՌԴ նախագահին առընթեր և համարվում է պետական ծառայության կառավարման ոլորտներին կադրեր պատրաստող հիմնական հաստատություններից մեկը: Ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հարցում: 
 
Նշելով, որ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջպետական պայմանագրով ՀՀ-ին հատկացվող կրթաթոշակային տեղերի շրջանակում բավական թվով հայ երիտասարդներ սովորում են ռուսական բուհերում, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է կրթաթոշակային նոր ծրագրերը ՌԴ բարձր վարկանիշ ունեցող  մայր բուհերի հետ:
 
Միաժամանակ Ա. Աշոտյանը ռուսական պատվիրակությանը ներկայացրել է Բոլոնիայի քարտուղարության շրջանակում Հայաստանի ծավալած ակտիվ գործունությունը՝ շեշտելով, որ Հայաստանն առաջինը ոչ Եմ անդամ երկիրն է, ում վստահվել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հնարավորություններին ու միջբուհական կապերի զարգացմանը վերաբերող  մի շարք հարցերի:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.