News

Մեր առողջությունը մեր ձեռքերում է

Educational 2014-12-12

Դեկտեմբերի 5-ին տոն էր Զովաբերի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտների և դասվար Ա. Մելքոնյանի համար, որի նախաձեռնությամբ դասարանը հանդիսատեսին ներկայացավ «Մեր առողջությունը մեր ձեռքերում է» թեմայով միջոցառմամբ: Միջոցառման ողջ ընթացքում երեխաներն իրենց գեղեցիկ կատարմամբ հանդիսատեսին ծանոթացրին առողջ ապրելակերպի տարրերին:
Միջոցառման նպատակն էր երեխաներին սովորեցնել հնարավորինս առողջ ու երջանիկ մեծանալ, քանզի առողջ երեխան նաև լավ է սովորում, մինչդեռ վատառողջ երեխան դժվարությամբ է կենտրոնանում, դասը լավ չի յուրացնում, հետ է մնում ընկերներից, հաճախ է բացակայում, հետո դժվարանում է լրացնել բաց թողածը:
 
Այն երեխաները, ովքեր սովորել են իրենց և շրջապատի առողջության մասին հոգ տանել, որոշումներ կայացնել, պատասխանատու վարք դրսևորել, կդառնան ոչ միայն լավ ծնողներ, այլև հասարակության գործուն անդամներ:
 
Միջոցառման սցենարն այն մասին էր, թե ինչու և ինչ ենք ուտում, ինչ է ճիշտ սնունդը, ինչով է կարևորվում ճիշտ սննդակարգը, ինչի կարող է հանգեցնել սխալ սնվելը, ինչ պետք է անեն սխալ սնունդի պատճառով հիվանդացած մարդիկ:
 
Անգամ հիվանդության բուժման նպատակով չպետք է օգտագործել քիմիական դեղեր, այն «հողից ծնված, արևով սնված բարիքներից լավ դեղ ու ճար գտնեն»: Բեմադրությունը եզրափակեցին փորձառու տատն ու պապը, որոնք էլ հորդորեցին անդավաճան ընկերներ դառնալ բանջարեղենին ու մրգերին, զբաղվել սպորտով, որպեսզի առողջ ու աշխույժ լինեն:
 
Ամբողջ միջոցառումը համեմված էր գեղեցիկ ուղեկցող երաժշտությամբ, աշխույժ երգ ու պարով, անկաշկանդ խաղով, որը հավանության արժանացավ թե՛ դպրոցի ղեկավարության, թե՛ հանդիսատեսի կողմից:
 
Միջոցառումը ոչ միայն դպրոցական հետաքրքիր օրերի հուշ էր երեխաների համար, այլև ճիշտ սննդակարգին հետևելու, դրա միջոցով առողջությունը, առույգությունը, ուժը բազմապատկելու, կյանքում հաջողության հասնելու գրավական:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.