News

Երևանի թիվ 155 դպրոցի սանը դարձավ իր դասարանի հերոսը /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-12

«Dasaran.am»-ի նախաձեռնած «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված հաջորդ աշակերտը Երևանի թիվ 155 դպրոցը ներկայացող Լևոն Սահակյանն էր:
Այդ դպրոցի 5 «բ» դասարանի աշակերտ Լևոնը միտքը մարզող սպորտաձևը՝ շախմատն առանձնահատուկ գնահատող և սիրող Լևոնը սպորտը համարում է ոչ միայն առողջ ապրելակերպի կարևոր նախապայման, այլև ընկերների շրջանակի ընդլայնմանը և անգամ ազգերի բարեկամությանը նպաստող երևույթ:
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Լևոն Սահակյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Լևոնը պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը: 
 
«Dasaran.am»-ը խրախուսում ու հորդորում է մյուս աշակերտներին հետևելու Լևոնի օրինակին՝ մարզելով միտքը և մարմինը, լինելով հոգեպես աշխույժ և ֆիզիկապես ակտիվ, քանզի այսպիսի նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.