News

Միջոցառում Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 դպրոցում

Educational 2014-12-11

Վանաձորի Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին ԵԿՄ Լոռու մարզի նախագահի տեղակալ, Լոռու մարզի փոխմարզետ Արսեն Դարբինյանը, «Արծվաշեն որդիներ» ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը, ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, ԴՕՍԱՖ-ի նախագահ Խաչիկ Բալայանը և այլ բարձրաստիճան հյուրեր, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները:

Նրանք շրջեցին դասարաններով, լսեցին աշակերտներին: Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: Այն կազմակերպել էին Ռազմիկ Մադարյանը և Անահիտ Քոչարյանը 7-րդ դասարանի աշակերտենրի մասնակցությամբ, որոնք իրենց խոսքում նշեցին՝ արդեն 23 տարի է՝ իրենք հաստատուն քայլերով քայլում են անկախության ճանապարհով:

Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամանակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով: Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատերի դարավոր երազանքը:
 
Նշեցին՝ իրենք են իրենց հողի ու հայրենիքի տերը, խոստանում են պահել այն սրբորեն ու հպարտանալ նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմքում դնել նաև իրենց փոքրիկ քարը:
 
Վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր, պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը, ռազմագիտւթյան ուսուցիչ Ռազմիկ Մադարյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.