News

Յուրատեսակ միջոցառումներ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում

Educational 2014-12-11

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում միջոցառումները հաջորդում են միմյանց, այսպես 2-րդ դասարանի աշակերտները նշել են բերքի տոնը:

Դպրոցում բեմադրվել է նաև 10 կույսերի առակը, որի նպատակն էր ուսուցանել ավետարանական առակների իմաստը, ներքին բովանդակությունը: Բեմադրությունը հագեցած էր շարականներով և ազգային պարերով:

Ավելի ուշ անց է կացվել ”Смейся с нами, смейся как мы, смейся лучше нас” խորագրով միջոցառում, որի ընթացքում մասնակիցները հանդիսատեսին պարգևեցին դրական լիցքեր և բարձր տրամադրություն:
 
Նույն դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 145 ամյակին, ինչպես նաև «Վանի թագավորություն» թեմայով բաց դաս 6-րդ դասարանում և վիկտորինա 3-րդ դասարանում:
 
Դպրոցում անց են կացվել սպորտային մրցույթներ, որոնց հաղթողները ստացել են մրցանակներ և պատվոգրեր: 
 
Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ միասին նախաձեռնվել էր «Ոստիկանը դպրոցում» դասը, որի շրջանակներում դպրոց էին այցելել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության աշխատակիցները՝փոխգնդապետ Մինաս Արզումանյանը և լեյտենանտ Միքայել Միքայելյանը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.