News

Միջոցառումներ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում

Educational 2014-12-11

Նոյեմբերը արցախյան հերոսամարտի լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանի ամիսն էր, իսկ նոյեմբերի 25-ը նրա ծննդյան օրն էր: Վաղ առավոտից Մոնթեի կիսանդրու մոտ բարձր դասարանցիները պատվո պահակ կանգնեցին՝ զինվորական հագուստով և եռագույնը ձեռքներին հպարտ բռնած:
2-րդ հարկում՝ Մոնթեի թանգարանի մոտ՝ Մոնթեի նկարի առջև, մոմ էր վառվում՝ խորհրդանշելով Մոնթեի երկնային կյանքի հավերժությունը:
 
Աշակերտները կազմակերպել էին մոմավառություն: Մոնթեի հիշատակին նվիրված միջոցառում էին կազմակերպել 4-րդ դասարանի աշակերտները:
 
Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, ոգեշունչ տողեր, սրտաբուխ խոսքեր, որոնք դարձան լույսի փարոս, որպեսզի լուսավորեն այն ճանապարհը, որը տանում է սիրելի հերոսի հետքերով:
 
''Мы говорим по русски'' միջոցառումը նույնպես նվիրված էր հայ ազգի լեգենդար հերոսին: Մեծ զորավարի և մարդու՝ Մոնթեի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին նաև Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարի շիրիմին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.