News

«Նպատակաուղղվածությունը դեպի զրո»

Educational 2014-12-11

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Միջոցառումն անցկացրեցին 9-րդ դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Ա .Ջիլավյանի ղեկավարությամբ:

Այն անցավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսով՝ «Նպատակաուղղվածությունը դեպի զրո»: Աշակերտներն ամրացրել էին կարմիր ժապավենները՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշը:

Երեխաներն իրենց պատրաստած շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին նյութը և ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին վերաբերող վիճակագրական տվյալներ: Այնուհետև կազմակերպվեց «ՄԻԱՎ-ՁԻԱՀ» ուսումնական ֆիլմի դիտումը:
 
Կինոդիտումից հետո աշակերտներին տրվեցին ամփոփիչ հարցեր: Դաս-միջոցառման նպատակն էր իրազեկել աշակերտներին ՁԻԱՀ-ից պաշտպանվելու միջոցների մասին, քանի որ «Ով իրազեկված է, նա պաշտպանված է»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.