News

Միջոցառում Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-12-11

2014 թվականը հոբելյանական էր հայ ժողովրդի և արվեստասեր հասարակության համար: Այս տարի լրացավ 2 մեծ հայերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 145-ամյակները:

Երկուսն  էլ կոչված էին ապրելու հայ ժողովրդի հոգսերով ու ցավերով: Երկուսն էլ կոչված էին կատարելու այն մեծ ու ազգանվեր գործը, որը հային ինքնահաստատում ու ճանաչում պիտի բերեր:

Թումանյանն այդ ճանաչումը բերեց հասարակ գրչով, իսկ Կոմիտասը՝ պարզ ծիրանի փողով: Կոմիտասին էր նվիրված 2014թ դեկտեմբերի 3-ի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում 3-րդ դասարանի աշակերտների և դասվար Սահականուշ Հարությունյանի համատեղ ուժերով կազմակերպված մեծ միջոցառումը:
 
Աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի կյանքը՝ բանաստեղծական հատվածներ քաղելով Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
 
Գեղեցիկ ասմունքն ուղեկցում էր կոմիտասյան երգերով և մշակումներով, Կոմիտասի հոգեպարար երգը ալիք-ալիք տարածվում էր դահլիճում, հուզում բոլորին, իր թևերով տանում դեպի հայ երգարվեստի անհունները: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին տնօրեն Գ.Սարգսյանը և փոխտնօրեն Մ.Նազարյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.