News

Տպավորություններ փառատոնից

Educational 2014-12-11

Հնչում է երգը «Գոհար» երգչախնբի կատարմամբ` «Հայրենիքիս հետ»: Պաստառից ժպտում է Մեծ Լոռեցին` Հ. Թումանյանը: Ասմունքի փառատոնը նրան էր նվիրված` ամենայն հայոց բանաստեղծին: Դպրոցական ծրագրից դուրս արտասանվում են հայրենասիրական և փիլիսոփայական բանաստեղծություններ և քառյակներ:
Փոքրերն ու մեծերը վառվում են թումանյանական ոգեշնչմամբ: Միջոցառումն ավարտում է Լեյլա Սարիբեկյանի գեղեցիկ երգով` «Հրաժեշտ»:
 
Շատերը չգիտեին, որ այդ երգը ևս Թումանյանի խոսքերի հիման վրա է գրված: Միջոցառմանը չմասնակցածները ափսոսում են և հեռանում՝ հաջորդ փառատոնին անպայման մասնակցելու պայմանով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.