News

«Ա» տառին նվիրված միջոցառում

Educational 2014-12-11

Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար նախատեսված օրը եղավ անմոռանալի և հիշարժան: Աշակերտները պատրաստվում էին ուղևորվել ճանապարհորդության անծանոթ աշխարհ:
Այդ երկրի գաղտնիքներին ծանոթանալու համար պետք նրանք հաղթահարեին մի շարք փորձություններ: Դահլիճում հայտնվել էր մի կախարդական դղյակ, որտեղ ապրում էին անծանոթ բնակիչներ:
 
Թզուկները, հայտնվելով դղյակի մոտ, շատ զարմացան և որոշեցին իմանալ, թե ովքեր են ապրում այդ դղյակում: Նրանք պարզեցին, որ դղյակում ապրում էին արքայազնն ու թագուհին, աշունն ու աքաղաղը, արևածաղիկն ու այբբենարանը:
 
Երեխաներին հյուր էր եկել ինքը` «Ա» տառը` հայոց այբուբենի առաջին տառը: Առաջին դասարանցիները մեծ ուրախությամբ ընդունեցին «Ա» տառին: Պարզվեց, որ «Այբբենարանը» հյուր էր եկել` ստուգելու համար, թե ով է ստեղծել հայոց այբուբենը: 
 
Աշակերտները գոհացրին «Այբբենարանին»` պատասխանելով նրան`Մեսրոպ Մաշտոցը: Ուրախությունն էլ ավելի մեծացավ, երբ տոնեցին «Ա» տառի ծննդյան օրն ու համտեսեցին տոնական տորթը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.