News

Ճանապարհորդական ֆոբիաները

Featured 2013-03-29

Բացի ավանդական ֆոբիաների տեսակներից՝ վախ փակ տարածություններից, բարձրությունից, սողուններից, մութ սենյակներից, վերելակներից և սարդերից, կան ոչ ավանդական ճանապարահորդական ֆոբիաներ:

Էլ ինչ ճանապարհորդական ֆոբիա, եթե առաջին հերթին վախ ճանապարհորդությունից չլինի:

Հոդոֆոբիա` վախ ճանապարհորդելուց, ճանապարհներից
 
Եթե որոշ տեսակի ֆոբիակիրներ վախենում են միայն ճանապարհորդության առանձնահատուկ տեսակներից, ասենք օրինակ` ինքնաթիռով, նավով ուղևորություններից, ապա այս տեսակի ֆոբիայով տառապողները առհասարակ չեն սիրում ճանապարահորդությունը, մեջբերում է  TRAVELBLOG.am-ը:
 
Ի դեպ, հոդոֆոբիան նաև համարում են վախ երկար ճանապարհներից: Օրինակ՝ աշխարհի ամենաերկար ձգվող ճանապարհը՝ ամերիկյան Ալյասկա նահանգի Դալթոն մայրուղին, մեղմ ասած խուճապ է առաջացնում հոդոֆոբիայով տառապողների մոտ:
 
Աէրոֆոբիա՝ վախ օդային տրանսպորտի տեսակներով ուղևորություններից
 
Լինի դա ինքնաթիռ, ուղղաթիռ, ռազմական կարևորության ուղղաթիռ, թե կործանիչ, այս ճանապարհորդական ֆոբիայի տեսակը համարվում է աշխարհում ամենատարածված ֆոբիաներից մեկը:
 
Հելիոֆոբիա՝ վախ արևից
 
Այս ֆոբիայով տառապողները նախընտրում են ճանապարհորդել ձմռան կամ աշնան ամիսներին և իրենց ընտրության վայրն են դարձնում ոչ արևադարձային կամ տապ երկրները:
 
Էսկալաֆոբիա՝ վախ մետրոների շարժասանդուղքներից
 
Ամենատարածված ֆոբիաների տեսակներից մեկը սա է. այո՛, իրականում շարժասանդուղքների հանդեպ ոչ բարյացակամ զգացմունքներ է տածում մեր մոլորակի բնակիչների մի ստվար զանգված: Եվ հատկապես իրենց մոտ նման սուր վախի զգացում է առաջացնում մետրոյի շարժասանդուղքը, քանի որ այստեղ այն խառնվում է մեկ այլ ֆոբիայի՝ ակրոֆոբիայի (վախ բարձրությունից) հետ:
 
Կրիոֆոբիա՝ վախ ծայրահեղ ցրտից
 
Լապլանդիան, հեռավոր հյուսիսային պետությունները, նորարար սառցե հյուրանոցները և քաղաքները այս ֆոբիայով տառապողների նախընտրելի ցուցակում չեն:
 
Սա պարզապես քմահաճույք կամ տաք երկրի նախապատվություն չէ, այլ նման ֆոբիայով տառապող մարդիկ իսկապես չեն կարողանում գոյատևել խիստ ցրտաշունչ ձմռան և ծայրահեղ ցրտի պայմաններում:
 
Ատեֆոբիա՝ վախ ավերակներից
 
Այս ֆոբիան չես դասի ամենից հաճախ հանդիպող ճանապարհորդական ֆոբիաների թվին, սակայն ամենայուրօրինակներին կարելի է: Ավերակների, հին քաղաքների, փլատակների տեսարանները, ինչպես օրինակ՝ իտալական Պոմպեյ քաղաքը, պարզապես խուճապ ու նյարդային գերլարվածություն են առաջացնում են նման ֆոբիայով տառապողների մոտ:
 
Լիմնոֆոբիա` վախ լճերից
 
Լիմնոֆոբիայով տառապողները չեն այցելում լճեր, լճառատ քաղաքներ կամ երկրներ` նախընտրելով սահմանափակվել ոչ խորը լողավազանի այցելությամբ: Խորը և խորհրդավոր լճեր տեսնելիս այս ֆոբիայով տառապողների մոտ առաջանում է խուճապ:
 
21-րդ դարի ամենաակտուալ ֆոբիան. նոմոֆոբիա՝ վախ հայտնվել առանց բջջային կապի
 
Եթե շատերի(-ս) համար նոմոֆոբիան կլիներ իսկական փրկություն (բայց նախընտրելի է ամեն դեպքում կարճաժամկետ), ապա 21-րդ դարի թոհուբոհի պայմաններում ռիթմիկ կենսակերպ ունեցող շատ շատերի համար նոմոֆոբիան իսկական հիվանդություն է՝ վախ զրկվել բջջային կապից, հիմնականում ճանապարհորդության ժամանակ:
 
Նման ֆոբիայով տառապողները, ի դեպ, ցանկացած ճանապարհորդության վայր ընտրելիս, նույնիսկ ջունգլիների մտամոլոր արահետները, տեղեկանում և ձեռք են բերում “երաշխավորագիր” բջջային կապի հասանելիության և անխափան աշխատանքի մասին:
 
Ի դեպ, գիտնկանները պնդում են, որ այս ֆոբիան ամենից արագ զարգացող տեսակն է, որով արդեն տառապում է մեր մոլորակի բնակչության 66%-ը: 
 
Եվ վերջինը` հիպոպոտոմոնստրոսեսկվիպեդալիոֆոբիա` վախ երկար բառերից: 
 
Դե բնական է, նման ֆոբիայով տառապողների համար Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի իրական անունն ամենևին էլ աչքի լույս չէ: Այն բաղկացած է 32 բառից և գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես քաղաքի ամենաերկար անուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.