News

«Աշնան վերջին հառաչը»

Educational 2014-12-11

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 դպրոցում տեղի է ունեցել «Աշնան վերջին հառաչը» վերնագրով միջոցառում: Աշնանային վառ ներկապնակի խամրող գույներով, փոքր-ինչ թախծոտ տրամադրությամբ, բայց լուսե հայացքներով աշակերտները հուզված ներկայացնում էին իրենց աշնանային խոհերը, ասմունքում էին և երգում, մեղմ նվագակցության ելևէջներով ազդում էին հանդիսատեսի վրա, տանում դեպի խորհրդավոր աշխարհ, ուր շշուկ ու շրշյուն էր, չվող թռչունների թևերի կափ-կափ, ձմռան սառնություն, բայց գարնան ու ջերմ օրերի հանդեպ` լավատեսություն:

Միջոցառման կազմակերպիչը դպրոցի տնօրեն Ն.Մկրտչյանն էր, ով, ընդգրկելով աշակերտների մի ստվար քանակություն, կարողացել էր տիրել նրանց հոգիներին և ներշնչել նուրբ ու զգայուն հույզեր:

 
Միջոցառումից հետո բոլորը հուզված էին, զգացմունքները հակասական էին և խորհրդավոր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.