News

Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է…

Educational 2014-12-11

Օրերս Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում հերթական միջոցառումը տեղի ունեցավ: Ուսուցչական և աշակերտական անձնակազմերը համախմբվել էին՝ դիտելու հոգեբան Ն.Մուրադյանի կազմակերպած «Անտարբերությունը՝ 21-րդ դարի հիվանդություն» խորագիրը կրող մնջախաղ-բեմականացումը:

Միջոցառումը նպատակ ուներ ակնառու օրինակներով ցույց տալ, թե ինչ հնարավոր բացասական հետևանքներ կարող է ունենալ մարդկանց՝ սեփական հոգսերի վրա կենտրոնանալու և ուրիշների վիշտն ու ցավը անտեսելու սովորությունը:

Բեմը բաժանված էր չորս տեսարանի, յուրաքանչյուրում ներկայացված էր կյանքից վերցված երկու հակադիր իրավիճակ: Վերջին տեսարանում ցույց էր տրվում, թե որոշ ժամանակ անցնելուց հետո ինչ են զգում այն մարդիկ, ովքեր մատնվում են անտարբերության:
 
Բեմականացումն ամփոփվեց մարդու կյանքի ընթացքը խորհրդանշող մնջախաղ-պարով: Թեև ամբողջ միջոցառման ընթացքում խոսքեր չհնչեցին, սակայն մասնակիցների դերասանական խաղն ու յուրաքանչյուր տեսարանին համապատասխան երաժշտությունը այնքան խոսուն էին, որ ստիպում էին հանդիսատեսին համակ ուշադրությամբ հետևել իրադարձությունների ընթացքին և համապատասխան եզրակացություններ անել:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.