News

Տո՛ն, որին սիրով արձագանքել են Միջնավանում…

Educational 2014-12-11

Այս անգամ Գ. Ստարովոյտովայի անվան դպրոցում նոր անակնկալ էին նախապատրաստել դպրոցի գերմաներենի, անգլերենի, երգեցողության և ռուսերենի ուսուցչուհիները տիկ. Ա. Սարիբեկյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
Այն աչքի էր ընկնում նոր շնչով և բովանդակության ընդգրկումով: Տոնն ինքնին պարտավորեցնող էր և դպրոցի VI-XII դաս-ի աշակերտները կարողացան հմտորեն այն հասցնել կատարյալին: Նրանք դահլիճին հաղորդակից դարձրեցին մեսրոպյան շնչին, Պարթև ու մյուս պատմիչների   մեկնությունների խորին խորհրդին:
 
Գրական երաժշտական ցերեկույթը համեմված էր գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով հնչող բառ ու բանով, որոնց միջոցով երևում էին դասավանդող մանկավարժների`Ա. Սարիբեկյանի, Ս. Աբրահամյանի մանկավարժական հմտությունն ու նրբանկատությունը:
 
Իսկ երաժշտական ձևավորումը, որն ընտրել էր դպրոցի ԴԱԿ տիկին Շաղբաթյանը, տոնին հաղորդել էր   յուրօրինակ ժողովրդական-ազգային կոլորիտ: Ամեն ինչ իմաստ ու գույն էր ստացել դպրոցում:
 
Աշակերտները խորին ըմբռնումով էին հաղորդում իրենց գիտելիքները ու մեծարանքի խոսքերը մեր լեզվի, պատմության, մատենագրության և թարգմանչության գանձարանից: Դահլիճում թևածում էր հանճարեղ մտածողների թևավոր խոսքերը, որ գործի էր վերածվել:
 
Մեր ոսկեղենիկ մայրենին՝ իր կատարյալ թարգմանություններով, մեկ անգամ ևս հաստատեց, որ կանք ու կլինենք այնքան, որքան կկարողանանք վառ պահել մայրենիի ջահը, որ մշտաբորբոք է Աստվածաշնչի ճշմարտությամբ ու պատվիրաններով…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.