News

Սուր շնչառական վարակները նվազում են

Featured 2013-03-29

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը սկսում է նվազել: Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը:

Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11404 դեպք, ապա 18-24-ը` 10180: 

Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի ԱH1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:
 
Հիշեցնենք նաև, որ սուր շնչառական վարակների պատճառով Երևանի բոլոր դպրոցական հաստատություններում մեկ շաբաթով երկարաձգվել էր գարնանային արձակուրդը:
 
Սկզբնաղբյուր՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.