News

Աստվածաշնչյան առակներ

Educational 2014-12-11

Ջերմուկի Մաքսին Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 5-ի «բ» դասարանում անցկացվեց բաց դաս ՀԵՊ առարկայից՝ «Աստվածաշնչյան առակներ» թեմայից:

Դասն անցկացվեց ԽԻԿ համակարգով: Պարզաբանելով, թե ինչ են հասկանում «առակ» ասելով, աշակերտները բաժանվեցին խմբերի, որ ուսումնասիրեն աստվածաշնչյան առակները: 

Դերային խաղի միջոցով առաջին խումբը ներկայացրեց «Չար մշակները», 2-րդ խումբը` «Երկու որդիներ» առակները, 3-րդ և 4-րդ խմբերը մեկնաբանեցին:
 
5-րդ խումբը գունավոր նկարի միջոցով ցույց տվեց, թե ինչպես է պատկերացնում «Երկու որդիներ» առակը: 
Հետաքրքիր քննարկում ծավալվեց «բարի լինել» հասկացության շուրջ, աշակերտների միտքը բազմազան էր և հետաքրքիր:
 
Դասն  ավարտվեց «Ոսկե  կանոնով» և համայնքի  հոգևոր հովիվ Տեր Գալուստը գնահատեց աշակերտների աշխատանքը շնորհավորագրերով և օրհնությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.