News

Ուսուցանող դաս Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-12-11

Կյանքը միշտ հագեցած է և լեցուն անակնկալներով ու անսպասելի իրադարձություններով, որոնք հանգեցնում են կոնֆլիկտային իրավիճակների: Այս երևույթն էլ իր բնույթով բազում փորձությունների տեղիք է տալիս: Այսօր դպրոցականի արժեհամակարգը հարուստ և լեցուն պետք է լինի:

Եվ սա նրա համար, որպեսզի նա ցանկացած իրավիճակում և յուրաքանչյուր բարդույթ հաղթահարելիս ցուցաբերի ամուր կամք և երբեք չդժվարանա ինքնուրույն կեցվածք դրսևորելու պահին:

5-րդ դասարանում բաց դաս էր՝ «Կոնֆլիկտներ» թեմայով: Դասղեկ Հ. Գևորգյանն այն վարեց ժամանակակից հնարներով, մեթոդներով, տեղեկատվական մեծ դաշտով և կյանքը խաղ դարձրած խաղիկներով:
 
Դպրոցականներն ընկալեցին և հիշեցրին, թե որտեղ են լինում ծագում, առաջանում կոնֆլիկտները: Դրանք մեր կողքին են՝ դպրոցում, բակում, հարևանների միջև, երբեմն մտերիմ ընկերների, հարևան քաղաքների, պետությունների միջև:
 
Փորձառու դասղեկը խաղի միջոցով երեխաների օգնությամբ փորձեց հարթել կոնֆլիկտը: Զարմանալի էր, որ աշակերտներն անմիջապես փորձեցին այն կանոնավորել՝ դիմել կոպիտ և ուժային հնարների:
 
Վերլուծելով Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ը՝ խմբային աշխատանքների վերծանումների օգնությամբ դպրոցականների մոտ ձևավորվեցին նոր դիրքորոշումներ՝ ինչպես կարելի է հաղթահարել նոր ծագած կոնֆլիկտները, որոնք այնուհետև չվերածվեն խորը բարդույթների:
 
Ճիշտ ընկալվեց և արժևորվեց կոնֆլիկտ հասկացությունը և այն դարձավ մնայուն ընկալում դպրոցականի արժեհամակարգում: Անչափ հետաքրքիր էր եզրափակիչ ակորդը:
 
Գրատախտակին ամրացված արևը չէր ժպտում, քանզի նա վերևից նկատել էր, թե որքան կոնֆլիկտներ կան մեր մոլորակի վրա, որոնք մինչ օրս չեն լուծվել:
 
Բայց աշակերտների կամքի, իմացության շնորհիվ նրանք՝ որպես շողեր, արևի շուրջն ամրացրեցին իրենց թաթիկները և արևը ուրախ ժպտաց ամենքին՝ ասելով, որ հավատում է երեխաներին և որ շուտով, շատ շուտով նրանք էլ կդառնան լուրջ ու կարևոր օղակ այս կյանքում: Այնքան շատ ջերմ ու շողշողուն էր դասի ավարտը: Ամենքը տուն տարան մի շող արև:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.