News

«Գիտակ»-ը հորդորում է՝ «Անգետի հետ փլավ մի′ կեր…»

Educational 2014-12-11

Դպրոցականների օրն այս անգամ էլ հետաքրքրական ու մրցութային դարձրեց աշակերտական խորհրդի կազմակերպչական հանձնախումբը: Ավագները փոքրիկների համար գիտելիքի տոն կազմակերպեցին, տարաբնույթ հարցերի օգնությամբ նրանք իրենց ուժերը համեմատելի դարձնելու հնարավորություն ունեցան:

«Գիտակ»-ն ի հայտ բերեց դպրոցի միջին դասարանների աշակերտների գիտելիքների, իմացությունների, կարողությունների շտեմարանը: Մշտապես ոգևորություն են ստեղծում մրցութային այնպիսի նախագծերը, որոնք օգնում են երեխաներին համախմբվել ու դրսևորվել իրենց լավագույն կողմերով: 

Հանձնախմբի առաջադրանքները նպաստում էին փոքրիկների ստեղծագործական, լեզվական, մաթեմատիկական մտածողության և առհասարակ աշխարհընկալման դրսևորմանը: Նրանք մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին վերաբերում բոլոր հարցերին, կարևորում էին պատասխանների ճշգրտումները, որոնք փոքրիկներին մոտեցնում էին լավագույն մրցանակային տեղերին: 
 
Ընտրված հանձնաժողովը ևս մեծ պատասխանատվությամբ էր վերաբերում գնահատմանը` ապահովելով անկողմնակալության, անաչառության սկզբունքները, որոնց արդյունքում երեխաները կարևորեցին գիտելիքի ուժը՝ որպես ժամանակի անվերապահ առաջնային պահանջ:
 
Ցանկալի է, որ փոքրիկն այսուհետ իրեն ավելի ուժեղ համարի, երբ զինված է «գիտելիքով», երբ համախմբվում է հետաքրքրական գաղափարների շուրջ, երբ աջակցում  է  առաջադեմ նախագծերի իրականացմանը:
 
Դպրոցը խրախուսում է ինքնավար մարմին աշակերտական խորհրդի գործունեությունը` ակնկալելով, որ երեխաներն իրենց համարձակ գաղափարներով, ակտիվությամբ, հետաքրքիր  նախաձեռնություններով և աշխատանքային ստեղծագործականությամբ ու   պատասխանատվությամբ  պատրաստվում են մեծ կյանքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.