News

Գունեղ աշունը հյուրընկալվել էր II «բ» դասարանում

Educational 2014-12-11

Աշունն իր վառ ու տաք գույներով սքանչելի տրամադրություն ու ոգևորություն էր փոխանցել Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիներին: Նրանց հետաքրքրասեր աչիկներն ուզում են պահ առաջ ներկայացնել բոլոր այն անհամար անակնկալների մասին, որոնցով բնութագրվում է աշունը:

Ահա նրանք ասում են բառեր, անուններ, բառակապակցություններ, նախադասություններ աշնան մասին՝ գունեղ, ոսկեզօծ, արծաթագույն, նախշուն, անձրևոտ, կռունկների չու, թռչունների երամ, բարակ անձրև, հյութալի մրգեր և այս շարքը անվերջ է:

Մեկ դասաժամ շարունակ փոքրիկ 2-րդ դասարանցիները հիացրեցին ու զարմանք պատճառեցին իրենց աշխատանքով: Նրանք ուսուցչուհի Նազանի Հարությունյանի ուղղորդմամբ խմբային և բազմազան այլ աշխատանքներով ի ցույց դրեցին այն գիտելիքների պաշարը, որը ձեռք էին բերել «Աշուն» թեմայից:
 
Կրտսեր դպրոցականների խոսքը և տրամաբանական մտածողությունը ներդաշնակորեն ձուլվել էին միմյանց և առավել արժևորում էին դպրոցականների ինքնուրույն և ստեղծագործական մտածողությունը:
 
Այսօր առավել, քան երբևէ կարևոր է դպրոցականների արժեհամակարգում առանձնահատուկ տեղ հատկացնել ստեղծագործական կարողությունների զարգացմանը: Աշուն էր 2-րդ դասարանում՝ տաք ու վառ…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.