News

Հյուրընկալություն Սասունցի Դավթին

Educational 2014-12-11

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանում առարկայական բաց դաս էր Մայրենի լեզվից՝ «Սասունցի Դավիթ» թեմայով: Դասվար Իրինա Սողոմոնյանն աշակերտների ուշադրությունը կենտրոնացրեց «Սասունցի Դավիթ» էպոսի վրա` իբրև հայ ժողովրդի ինքնադիմանկար, բնավորության խտացում:
Բնութագրեցին ինչպիսին պետք է լինի հերոսը, ինչ է վիպերգը: Սասունցի Դավթի կերպարը արվեստում` քանդակագործության մեջ, կերպարվեստում և երաժշտության մեջ: Երեխաները ներկայացրեցին պատմական և աշխարհագրական հաղորդում, վերլուծեցին Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակը, Հակոբ Կոջոյանի կտավը:
 
Կազմեցին էպոսի տոհմածառը: Այնուհետև դիտեցին մուլտֆիլմից հատված և վերլուծեցին այն ուսուցչի հարցադրումներով: Երեխաները դերային խաղով այնքան գեղեցիկ, արտասանական առոգանությամբ, բեմական ներկայացրեցին Դավթի և Մելիքի մենամարտը:
 
Ունկնդրեցին Էդգար Հովհաննիսյանի օպերա-բալետից մի հատված՝ «Սասունցիների պարը»: Կշռադատման փուլն անցավ համագործակցային ուսուցման մեթոդներով: Երեխաները խմբային աշխատանքով ամփոփեցին և վերծանեցին հերոսապատման հիմնական միտքը:
 
Վերլուծեցին իմաստախոսություններ, դարձվածքներ և ժողովրդական արտահայտություներ: Դասն անցավ հետաքրքիր և բովանդակալից, ջերմ մթնոլորտում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.