News

Աղետի ընտանեկան պլանի կառուցում

Educational 2014-12-11

Մեկնարկել է Հայկական Կարմիր խաչի նախաձեռնած «Կառուցենք դիմակայուն տեղական համայքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի 3-րդ փուլը: Ծրագրի շրջանակներում պլանավորված են մի շարք գործողություններ՝ ուղղված Շիրակի մարզի դպրոցների տարհանման և հրդեհային անվտանգության նորմերի արդիականացման, ինչպես նաև աշակերտների միջոցով նրանց ընտանիքների աղետներին նախապատրաստման կարողությունների բարձրացմանը:

Երբ խոսքը աղետների նախապատրաստվելու մասին է, շատ կարևոր է, որ այդ գործընթացում ներգրավված լինի ամբողջ բնակչությունը, հատկապես՝ ընտանիքները:

Հատկանշական է ընտանիքի բոլոր անդամների միջև համագործակցության ամրապնդման և պլանին համապատասխան դերերի բաշխման և գործողությունների կատարման համատեղ գործընթացներ:
 
Գյումրիի Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի աշակերտները  նույնպես մասնակցել են  «Աղետի ընտանեկան պլանի» շարադրություն-մրցույթին, որում լավագույն  աշխատանքների հեղինակներ Արա Գևորգյանը, Հեղինե Սարգսյանը և Հովհաննես Տեփանոսյանը պարգևատրվել են «Հայկական Կարմիր խաչ» ընկերության մրցանակներով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.