News

«Ոսկե աշուն» մրցույթ-միջոցառում

Educational 2014-12-11

Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» մրցույթ-միջոցառում 5-9 դասարանների միջև:

Մրցույթային ծրագիրն իր մեջ ներառում էր երգ, պար ասմունք: Մրցույթի համար ընտրվեց հանձնաժողովի կազմ: Դասարանները հանդես եկան ասմունքով, ընտրվեցին լավագույնները, այնուհետև հանդես եկան երգող և պարող աշակերտները և´ անհատ կատարումներով, և´ խմբային:

Մրցույթի նպատակն էր ստեղծել ազնիվ մրցակցություն դասարանների և աշակերտների միջև: Միևնույն ժամանակ ի հայտ բերել շնորհալիներին: Մրցույթն անցավ կազմակերպված և բարձր մակարդակով: Լավագույն անհատ կատարողները պարգևատրվեցին հուշանվերնորվ, իսկ դասարանները` պատվոգրերով:
 
Մինչև հանձնաժողովի վերջնական արդյունքների ամփոփումն աշակերտները ներկայացրեցին նաև համադասարանցիների համատեղ ուժերով պատրաստված պատի թերթերը: Առաջին միցանակին արժանացավ 8-րդ դասարանը, 2-րդին` 6-րդ «բ» դասարանը, իսկ 3-րդին` 5-րդ «ա» դասարանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.