News

ԵՊՀ-ում երկու ամսով հետաձգել են TOEFL քննության օրերը

Educational 2013-03-29

Այն ուսանողները, ովքեր պատրաստվում էին հանձնել ԵՊՀ-ում TOEFL անգլերենի միջազգային քննություն, կկարողանան դա անել երկու ամիս անց, քանի որ քննության օրերը հետաձգվել են: Lragir.am-ին ԵՊՀ-ից հայտնել են, որ դեռ չեն հասկանում, թե ինչու է այդպես ստացվել, իսկ հետագա պարզաբանումներն արդեն կտա Ապրեսյանը:

Ուսանողներին ուղարկված պաշտոնական նամակի մեջ գրված է, որ քննության օրը չեղյալ են համարել չնախատեսված հանգամանքների պատճառով: Հանգամանքները չեն պարզաբանվում նամակում: Ուսանողներից մեկի ապրիլի քննությունը նշանակել են հունիսի 15-ին, ենթադրվում է, որ մյուսների քննությունն էլ երկար ժամանակով կհետաձգվի, քանի որ դեռ հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածի համար քննությունների օրերն արդեն զբաղված էին:

Պարզ չէ, թե ով է մեղավոր, բայց պարզ է, որ նույն քննությունն անցկացնող Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում օրերը չեն հետաձգվել: 
 
Սա կարող է ճակատագրական լինել հատկապես այն դիմորդների համար, ովքեր պետք է հասցնեն միջազգային համալսարաններ դիմելու վերջնաժամկետներին:
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.