News

Գիտական ընթերցում կենսաբանություն առարկայից

Educational 2014-12-11

Գավառի ավագ դպրոցում անցկացվել է «Բնային բջիջներ» թեմայով գիտական ընթերցում: Նյութը պատրաստել էին 11-րդ բնագիտական հոսքի աշակերտները: Աշխատանքը կազմակերպվել էր կենսաբանության ուսուցչուհի Գ. Իսկանդարյանի նախաձեռնությամբ:
Նպատակն էր ներկաներին ծանոթացնել ապագայի տեխնոլոգիաներին և բացատրել դրանց դերը մեր կյանքում:  Նյութը ներկայացված էր շատ հետաքրքիր, քանի որ այն մատուցվեց շնորհանդեսի, տեսանյութերի միջոցով:
 
Աշակերտները հմտորեն էին ներկայացնում նյութը:  Ընթացքում հնչում էին հարցեր  և  տրվում լիարժեք պատասխաններ: Գիտական ընթերցման վերջում տրվեցին առաջադրանքներ նյութն ամփոփելու համար:
 
Ներկաները հայտնեցին իրենց գոհունակությունը` նշելով, որ կատարվել էր հսկայական աշխատանք: Թեման ունեցավ ուսուցողական և ճանաչողական նշանակություն: Նրանք ցանկություն  հայտնեցին, որ հաճախ կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.