News

Ինտեգրված դաս-միջոցառում

Educational 2014-12-11

Օրերս Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց ինտեգրված դաս՝ միջոցառման տեսքով: Դասն անցկացվեց ֆիզիկա և անգլերեն առարկաների ինտեգրումով:

Դասի ընթացքում 8-րդ դասարանի երեխաները ճամփորդություն կատարեցին դեպի Մեծ Բրիտանիա՝ ֆիզիկայի զարմանահրաշ աշխարհ:

Ավելի մանրամասն ծանոթացան Իսահակ Նյուտոնի կյանքին և դասական մեխանիկայի 3 օրենքներին: 
Ծանոթացան նաև Ի. Նյուտոնի ստեղծագործական լաբորատորիային, կյանքին, լուծեցին խնդիրներ՝ վերցրած մուլտֆիլմերից, որտեղ գործում են Նյուտոնի օրենքները:
 
Փայլուն անգլերենով ներկայացրեցին որոշակի տեղեկություններ Նյուտոնի և Մեծ Բրիտանիայի մասին: Բաս դասն ընթացավ բրիտանական երժշտության ներքո և սահող պատկերների ցուցադրությամբ:
 
Բաց դասը կազմակերպել էր 8-րդ դասարանի դասղեկ Անահիտ Գրիգորյանը, անմիջական մասնակցություն էր ունեցել Հեղինե Մկրտչյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.