News

Բաց դաս-միջոցառում Ակնալճի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-11

Դասն ինտեգրված էր, ստեղծվեց միջառարկայական կապ գրականության, պատմության, աշխարհագրության, քիմիա, կենսաբանություն առարկաների միջև: Դասի մասնակիցներին, ուսուցիչներին աշակերտները դիմավորեցին աղ ու հացով: Քննարկող թեման կարևոր էր, արդիական:
Մասնակցում էին IX-XI դասարանի աշակերտները՝ կազմելով խմբեր: Դաս-միջոցառման ժամանակ գրականության խումբը ներկայացրեց աղին առնչվող բազմաթիվ սովորույթներ, դարձվածքներ, ավանդազրույցներ: 
Պատմաբանները մեկնաբանեցին Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, աղի համար առաջացած պատերազմները, ինչպես նաև աղի մանրադրամի կիրառությունը:
 
Աշխարհագրության խումբը ներկայացրեց կերակրի աղի համաշխարհային պաշարները, Ղրիմի բուժիչ լճերի, կերակրի աղի առևտրում ներառված երկրների մասին, հիշատակեցին տարբեր տեղեկություններ տարբեր աշխարհամասերում գտնվող աղի լճեր:
 
Կենսաբանները ներկայացրեցին, թե կերակրի աղը մարդու օրգանիզմի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ: Քիմիայի խումբն ամփոփեց կերակրի աղի հատկությունները և կիրառման ոլորտները, իրենց իսկ կողմից պատրաստած պաստառների վրա ցուցադրելով:
 
Ողջ միջոցառման ընթացքում լսվում էր Դոբրինինի “Hе сыпь мне соль на рану” երգը: Դասի վերջում երեխաներն ասացին հետևյալ ասույթը`«Աղ ու հացն ուրացողի հետ բարեկամություն մի արա»: Դասն անցկացվեց համակարգչային դասասենյակում:
 
Սահող պատկերների միջոցով ներկայացվում էր նյութին համապատասխան լուսապատկերներ: Բաց-դաս միջոցառումը կազմակերպել էր բնագիտական միավորումը (ղեկավար`Գ. Բաբայան): Դասը ուսուցողական էր և մեծ բավականություն պատճառեց ներկա գտնվողներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.