News

Երևանի թիվ 150 դպրոցի սանը դարձավ իր դասարանի հերոսը /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-11

«Dasaran.am»-ի նախաձեռնած «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված մյուս աշակերտը Երևանի թիվ 150 հիմնական դպրոցի սան Էլեն Սիմյանն էր:
Այդ դպրոցի 9-ի «ա» դասարանի աշակերտուհի Էլենը չի պատկերացնում իր կյանքն առանց սպորտի, հատկապես՝ առանց ֆուտբոլի, որի միջոցով ճանաչել է աշխարհը, հասկացել, որ կյանքում հաջողության հասնելու համար պետք է անդադար պայքարել և չվախենալ երազանքի իրականացման ճանապարհին հանդիպող դժվարություններից: 
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Էլեն Սիմյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Էլենը պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը:
 
Իր այս նախաձեռնությամբ «Dasaran.am»-ը ոչ միայն արժևորում է ֆիզիկական ակտիվության և ստեղծագործական տաղանդի համատեղումը, հարթակ տրամադրում ներքին ձիրքի դրսևորման համար, այլև ազդակ հանդիսանում առողջ մրցակցության առաջացման համար, որն էլ, իհարկե, կբերի ցանակալի արդյունքի թե´ կրթության, թե´ սպորտի ոլորտներում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.