News

Հայ պատանիները՝ մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ

Featured 2014-12-10

Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում անցկացվել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը: Մրցույթ-փառատոնն անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում:

Մրցույթին ելույթ է ունեցել 18 երկիր երկայացնող 200 մասնակից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են տարբեր մրցանակների:

 
Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում» արժանացել է Գրան պրիի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և Ոսկե մեդալի, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և Ոսկե մեդալի, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակի և Արծաթե մեդալի: 
 
Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին հանձնաժողովի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.