News

Երևանի թիվ 71 դպրոցի սանը դարձավ իր դասարանի հերոսը /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-09

Մեծապես կարևորելով սպորտի և առողջ ապրելակերպի սերմանումը և տարածումը դպրոցներում՝ «Dasaran.am»-ը առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս յուրատեսակ մրցույթներով: Հերթական նախաձեռնությունը, որը միավորել էր սպորտը և կրթությունը, «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթն էր:
Արդեն իսկ մեկնարկից մեծ հետաքրքրություն առաջացրած մրցույթին ակտիվորեն մասնակցում էին հանրակրթական տարբեր դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ, որոնք մեծ ոգևորությամբ և սպասումներով սպորտին վերաբերող իրենց ստեղծագործական աշխատանքները տեղադրում էին «Dasaran.am»-ի կայքում:
 
Մրցույթի շրջանակներում ներկայացված աշխատանքներից մեկն էլ Երևանի թիվ 71 հիմնական դպրոցի 6-ի «ա» դասարանի աշակերտ Նարե Հովսեփյանի շարադրությունն էր:
 
Թեթև ատլետիկա սպորտաձևում մեծ ձեռքբերումներ ունեցած Նարեն, ով իր հայրիկին համարում է սպորտում ամենամեծ աջակիցը և խորհրդատուն, նշում է , որ սպորտի միջոցով կոփվել է նաև իր բնավորությունը. այժմ նա շատ ավելի կարգապահ է, զուսպ, նպատակասլաց և պարտաճանաչ: Սպորտը նրան սովորեցրել է հաղթահարել դժվարությունները և ամեն մի պարտությունից չնահանջել և չհուսահատվել: 
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Նարե Հովսեփյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Նարեն պարգևատրվեց  “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը:
 
Ըստ արժանվույն գնահատելով և պարգևատրելով Նարեին՝ «Dasaran.am»-ը խրախուսում ու հորդորում է մյուս աշակերտներին հետևելու նրա օրինակին՝ մարզելով միտքը և մարմինը, լինելով հոգեպես աշխույժ և ֆիզիկապես ակտիվ:
 
Իր այս նախաձեռնությամբ «Dasaran.am»-ը ոչ միայն արժևորում է ֆիզիկական ակտիվության և ստեղծագործական տաղանդի համատեղումը, հարթակ տրամադրում ներքին ձիրքի դրսևորման համար, այլև ազդակ հանդիսանում առողջ մրցակցության առաջացման համար, որն էլ, իհարկե, կբերի ցանակալի արդյունքի թե´ կրթության, թե´ սպորտի ոլորտներում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.